«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2010-06-03 | #102, 2010-06-04 | #103, 2010-06-05


«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԻՋԵՑՐԵՑ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«Արմենտելը» (Beeline) երեկ հայտարարեց ինտերնետի Hi-Line ծառայության մեգաբայթերի փաթեթների սակագների իջեցման մասին: Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, դրանք նվազել են 4-8,5 անգամ: «Դա հնարավորություն կտա բոլոր այն հաճախորդներին, որոնք մատչելիության պատճառով ընտրում էին dial-up տեխնոլոգիան, անցնելու ADSL-ին առանց լրացուցիչ ծախսերի», ասաց ընկերության գլխավոր տնօրենը: Նրա տեղեկացմամբ, ամենափոքրը 500 մեգաբայթային փաթեթն է, ամենամեծըՙ 10 գբ փաթեթը: Գները տատանվում են 2500 դրամից 13000 դրամի սահմաններում: «Արմենտելն» առաջարկում է վերոնշյալ սակագնային փաթեթների ձեռքբերման երկու տարբերակՙ պայմանագրով 12 ամիս օգտվել ծառայությունից եւ ստանալ մոդեմն անվճար եւ կամ առանց ժամանակային նախապայմանների պայմանագրով վճարել մոդեմի արժեքը 6 ամսվա ընթացքում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4