Շոգ եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում օձերի ակտիվացման համար: Հայաստանի մի շարք մարզերում, հատկապես Աարագածոտնի մարզում օձերը տարվա այս եղանակին միշտ էլ տարածված են եղել:
Վերջին օրերին գրանցվել են օձերի խայթոցների մի շարք դեպքեր: Մայիսի 31-ին օձի խայթոցի հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել Երեւանի բնակիչ 33-ամյա Կարեն Զարգարյանը:
Արարատի մարզի Վեդու բնակիչ, 36-ամյա Համլետ Օհանյանը հունիսի 1-ին օձի խայթոցի պատճառով ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նույն օրը ՀՀ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի 53-ամյա բնակիչ Օֆելյա Վրդոպյանն օձի խայթոցի հետեւանքով ընդունվել է Նոյեմբերյանի հիվանդանոց: Հունիսի 1-ին օձի խայթոցի եւս մի դեպք է արձանագրվել` Բյուրական գյուղի բնակիչ, 56-ամյա Ազատ Սարգսյանն ընդունվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Արագածոտնի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 58-ամյա Մկրտիչ Մկրտչյանը օձի խայթոցի հետեւանքով հունիսի 2-ին ընդունվել է Թալինի բժշկական կենտրոն:
Մնում է միայն կոչ անել քաղաքացիներինՙ խուսափել քարքարոտ վայրերում, ամայի տարածքներում զբոսնելուց, իսկ խայթոցների դեպքում անմիջապես դիմել բժշկի:
Հ. Ա.