«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2010-06-04 | #103, 2010-06-05 | #104, 2010-06-08


ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ «ԳԱԶԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»

Երկար ժամանակ արդեն ձգձգվող թուրք-ադրբեջանական «գազային բանակցությունները» ավարտվեցին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած այցի հիմնական նպատակը հենց այդ պայմանագրի կնքումն էր, որով Ադրբեջանը գազ կարտահանի ոչ միայն Թուրքիա, այլեւ դեպի Եվրոպա: Պայմանագիրը ստորագրել են երկու երկրների էներգետիկայի եւ արդյունաբերության նախարարները Թուրքիայից` Թաներ Յըլդընզը, Ադրբեջանից` Նաթիկ Ալիեւը, վերջինս ստորագրումն անվանել է «պատմական»: Պատմականից բացի թուրք-ադրբեջանական գազային համաձայնությունը, մանավանդ ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա, կարող է առաջ բերել Ռուսաստանի դժգոհությունը: Ինչպես նկատել է այս կապակցությամբ Ֆրանսպրեսը` «տարածաշրջանում կթուլանա կախվածությունը ռուսական գազից»: Ավելորդ չենք համարում նաեւ հիշեցնել, որ «գազային բանակցությունները» ձգձգվում էին հիմնականում հայ-թուրքական գործընթացների պատճառով, իսկ դրանց սառեցումը, փաստորեն, բերեց պայմանագրի կնքմանը, որն էլ իր հերթին վկայում է, որ մոտ ապագայում Անկարան չի էլ պատրաստվում «մերձենալ Հայաստանի հետ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4