Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Չինաստանում ՀՀ դեսպանատանը հունիսի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ֆիջիի Կղզիների Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրման արարողությունը:
Միջոցառմանը հաջորդած զրույցի ընթացքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը եւ ՉԺՀ-ում Ֆիջիի դեսպան Ջեյմս Քոյը քննարկել են միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
Հ. Ա.