«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2010-06-05 | #104, 2010-06-08 | #105, 2010-06-09


ՆՈՐՎԵԳԻԱՆ 10 ՄԼՆ ԿՐՈՆ ՏՐԱՄԱԴՐԵՑ ՄԵՐ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը եւ Հայաստանում գտնվող նորվեգական «Ստատենս կատրվերկ» գույքային իրավունքների եւ զարգացման կենտրոնի նախագահ Հելգե Օնսրուդը երեկ ստորագրեցին դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր:

Ինչպես տեղեկացանք անշարժ գույքի կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից, ներկայումս Հայաստանում գրանցման համակարգին խոչընդոտում են կրկնակի աշխատանքներըՙ կապված տարբեր ծրագրային համակարգերի օգտագործման հետ, սեփականության տվյալների անհամատեղությունը, դժվար եւ դանդաղ մուտքի հնարավորությունը գույքային իրավունքների եւ քարտեզների բազա եւ այլ խնդիրներ: Պայմանագրով նորվեգական կողմի տրամադրած 10 մլն կրոնի միջոցով նախատեսվում են քայլեր վերոնշյալ խնդիրների լուծման համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4