Ինչպես տեղեկցանք «Արդշինինվեստբանկից», Global Trade Finance Program ծրագրի շրջանակներում IFC-ը (Միջազգային ֆինանսական կորպարացիա) այսօր բանկում կանցկացնի մեկօրյա հատուկ սեմինար` բանկի աշխատակիցների եւ փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող հաճախորդների համար:
Սեմինարն ուղղված է լինելու միջազգային բիզնես վարելու ընթացքում առեւտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ հաճախորդների կարիքների բացահայտմանը, ինչպես նաեւ միջազգային բիզնես վարելու ընթացքում հնարավոր ռիսկերին եւ դրանց նվազեցմանն ուղղված գործընթացներին:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Արտերկրի փորձառու ֆինանսական կազմակերպություններից ստացված խորհրդատվությունը եւ նրանց փորձի կիրառումը մեր բանկում կօգնի թե՛ մեր աշխատակիցներին, թե՛ բանկի բոլոր հաճախորդներին լավագույնս օգտվել միջազգային առեւտրի ժամանակակից գործիքներից, զերծ մնալ ավելորդ ռիսկերից եւ դառնալ հուսալի բիզնես-գործընկերներ արտերկրի մեր գործընկերների համար»:
Ա. Մ.