Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, իր մամլո քարտուղար Սերգեյ Բարսեղյանի խոսքերով, ողջունում է հայ մտավորականների ծավալած պայքարը օտարալեզու դպրոցների դեմ: Բարսեղյանը նշել է, որ կազմակերպությունը չի ընկալում «մայրենի լեզվի նկատմամբ այսօրվա արհամարհական վերաբերմունքը` Հայաստանում»: Բացի սրանից, Եվրոպայի հայկական կազմակերպությունն առաջարկում է պայքարել եթերի, հատկապես Հանրային հեռուստաընկերության եթերի բանավոր խոսքի «հայերեն լինելու» համար: «Եթերից ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների խոսքում հաճախ նկատվում է ժարգոն, որն անթույլատրելի է», նշել է Բարսեղյանը: Ֆորումն անհրաժեշտ է համարում նաեւ մաքուր պահել ազգային երաժշտությունը եւ չխառնել այն «հարեւան ժողովուրդների երաժշտության հետ»:
Հ. Ա.