Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Մանուկ Վարդանյանը եւ Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի դեկավար Օլիվեր լը Բերը երեկ ստորագրել են բանակցությունների արձանագրություն` 50 մլն դոլար արժեքով, «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ: Ծրագրի նպատակն է վերականգնել 190 կմ երկարությամբ կենսական նշանակության ավտոճանապարհներ: Ընդ որում, 50 կմ ճանապարհահատվածը նախատեսվում է վերանորոգել այս տարի, այդ թվում` Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչեւ Հալիձոր գյուղ տանող ճանապարհը:
Հաղորդագրության մեջ տեղեկացվում է նաեւ, որ այս ծրագիրը հուլիսի 15-ին կներկայացվի Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի հաստատմանը, որից հետո կստորագրվի վարկային համաձայնագիր:
Ա. Մ.