«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2010-06-09 | #106, 2010-06-10 | #107, 2010-06-11


ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Այս համարի երեք հրապարակում նվիրված է գեղանկարչությանը:

Լոնդոնի «Թեյթ Մոդեռն» պատկերասրահում ապրիլին բացված «Ամերիկյան աբստրակտ էքսպեսիոնիզմին» նվիրված ցուցահանդեսիՙ արտերկրի մամուլում առաջացրած աղմուկի արձագանքը Երվանդ Ազատյանի «Արշիլ Գորկու երկրորդ գալուստը» հոդվածում:

XX դարի կեսերի հայ գունանկարիչներից ամենաանմիջականըՙ Սեյրան Խաթլամաջյանն ու իր ժամանակը արվեստաբան Մարտին Միքայելյանի հայացքով:

Վարոս Շահմուրադյանի ծննդյան 70-ամյակինՙ Աստղիկ Ստամբոլցյան. «Ընդհատված կյանք շարունակվող թռիչքների մեջ»:

«Գրական նամականու» էջերումՙ XIX-XX դարասկզբի արեւմտահայ ամենաինքնատիպ, բայց սակավ հայտնի բանաստեղծ-փիլիսոփա Ինտրայի (Տիրան Չրաքյան) անտիպ նամակների շարքիցՙ Պետրոս Դեմիրճյանի ներկայացմամբ:

Բորոդինի անվան քառյակի երեւանյան 3-րդՙ այս տարվա մայիսյան հյուրախաղերի անդրադարձը Սվետլանա Սարգսյանի հոդվածում:

Արթուր Նավասարդյանի 30 տարվա վաղեմությամբ հարցազրույցը Մուշեղ Իշխանի հետՙ գրողի մահվան 20-րդ տարելիցի առիթով:

Լուսինե Սահակյանի անդրադարձը ռոդոստոցի մեր տաղանդավոր հայրենակցինՙ Բարսեղ Կանաչյանինՙ նվիրված երգահանի ծննդյան 125-ամյակին:

Հայաստանյան եւ սփյուռքյան նոր հրատարակություններիՙ Գեւորգ Յազըճյանի ամփոփման շարունակությունը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4