Հունիսի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը, որի ընթացքում նախատեսվում են դաշինքի ներկայացուցիչների այցեր Երեւան, հանդիպումներ եւ մի շարք միջոցառումներ:
ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանի կողմից այս տարի իրականացվող կարեւոր միջոցառումներից մեկն է, որի նպատակն է Հայաստանի հասարակությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները, դաշինքի գործունեության ժամանակակից նկարագիրը եւ բովանդակությունը:
Միջոցառման շրջանակներում կայանալու է նաեւ Երեւան-Կունդուզ/ISAF հեռուստակամուրջը Աֆղանստանում հայ խաղաղապահ գումարտակի զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար:
Հոկտեմբերի 17-ին Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ուսանողների համար կկարդացվեն դասախոսություններ, նաեւ կտրամադրվեն գրքեր «ՆԱՏՕ-ի անկյուն» ստեղծելու նպատակով:
Հ. Ա.