Կարծիք հայտնեց քաղաքաշինության նախարարը
Կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը , նշելով, որ անցյալ տարի շինարարությունը լրջորեն տուժեց ճգնաժամի պատճառով, միաժամանակ ասաց, որ ներկա պահին այս ոլորտում աճ է արձանագրվել: Աճի տարեկան ցուցանիշը, նրա կարծիքով կկազմի 12-15 տոկոս:
Նախարարը նշեց, որ ներկայումս շատ շինարարական ընկերություներ վերսկսել են իրենց կիսատ թողած կառույցների շինարարությունը, իսկ ոմանք էլ նոր շինարարություն են սկսել: Սակայն դեռեւս կան շատ կիսակառույցներ, որոնք ավարտին հասցնելու նպատակով, որոշակի չափանիշներ ապահովելու դեպքում, կառավարությունը պատրաստ է պետական երաշխիքներ տրամադրել:
Խոսելով ասուլիսի հիմնականՙ աղետի գոտում բնակարանների կառուցման թեմայի մասին, Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ հունիսի 27-30-ը Գյումրու Մուշ թաղամասի նորակառույց բնակարանները պատրաստ կլինեն շահագործման: Նախարարը վստահեցրեց, որ նոր բնակարանները կհամապատասխանեն ժամանակակից չափանիշներին եւ կապահովվեն նվազագույն պայմաններովՙ կլինեն գազաֆիկացված, կունենան ջեռուցման համակարգեր եւ այլն:
Ա. Մ.