Հունիսի 14-ի առավոտյան Ռիգայում ձերբակալվել են հայտնի ռեժիսոր Վիեստուր Կայրիշսն ու օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանըՙ «հասարակական վայրում հարբած վիճակում գտնվելու», նաեւ խուլիգանության համար:
Կայրիշսը հրաժարվել է բաժնում թեստ անցնելուց, եւ նրան տեղափոխել են ստացիոնար բաժին, իսկ Հասմիկ Գրիգորյանի օրգանիզմում հայտնաբերվել է 1,69 պրոմիլ ալկոհոլ, այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Ռեժիսորի կինըՙ Իեւա Յուրյանեն հայտարարել է, թե Հասմիկ Գրիգորյանը փորձել է խափանել ռեժիսորի ձերբակալությունը, սակայն նրան գցել են գետնին եւ ձեռնաշղթաներ հագցրել: Ռիգայի մունիցիպալ ոստիկանության մամուլի քարտուղար Ինեսե Տիմանեի խոսքովՙ Գրիգորյանը չի արձագանքել ոստիկանության պահանջին, ագրեսիա է ցուցաբերել, նաեւ հայհոյել է, ինչի համար ձերբակալվել է:
Հ. Ա.