Երեկ մայրաքաղաքի փողոցներում «քայլում, պարում, երգում» էր հայոց եռագույնը: Կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով հագուստներով հայ երիտասարդները այդ թվումՙ տարբեր բուհերից ուսանողներ, պարային համույթներ, սփյուռքահայ երիտասարդներ` վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, տոնում էին Հայկական դրոշի օրը` հունիսի 15-ը: Ամենուր ծածանվող եռագույնը` հատկապես երիտասարդների ձեռքերում, մեծ վստահություն է ներշնչում վաղվա հանդեպ, տալիս միասնական լինելու հիմքեր: «Ես սիրում եմ մեր դրոշը, այն ուրախության, վառ գույներով է: Միշտ հպարտանում եմ նրա տեսքով», ասաց ուսանող Լիլիթը` փաթաթված կարմիր-կապույտ-ծիրանագույն դրոշով: Նախաձեռնությանը միացել էր նաեւ Ռուսաստանի հայերի միության Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան: Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով:
Հ. Ա.