«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2010-06-12 | #109, 2010-06-15 | #110, 2010-06-16


ԻՐԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն դատարանի պաշտոնական կայքէջի` «դիվանեալի.գով.իռ»-ի տեղեկացմամբՙ Իրանի գերագույն դատարանի նախագահ այաթոլլա Մոհսենի Գորքանին հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը նշել է. «Հուսով եմՙ այն միասնությունը, բարեկամությունը, սերը, որ գոյություն ունեն իրանահայ եւ մուսուլմանական համայնքների միջեւ, հարատեւ կլինեն: Նմանատիպ հանդիպումները երկու համայնքների միասնության շարունակությունն ապահովելու համար անչափ կարեւոր են: Ղուրանում նշված է, որ քրիստոնյաները սիրո եւ ճշմարտության հետեւորդներն են, հուսով եմՙ միասին կշարժվենք արդարության եւ իմաստնության ճանապարհով, որն ավելի կամրապնդի մեր միասնությունը»: Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն իր հերթին նշել է, որ «իրենց միասնության շնորհիվ կարող են համատեղ պայքարել աշխարհում տիրող անարդարության դեմ»: Հանդիպման ընթացքում իրանահայ պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանի, Գեւորգ Վարդանի եւ Մոհսենի Գորքանիի միջեւ որոշակի խնդիրների շուրջը տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն: ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը հույս է հայտնել, որ շուտով բոլոր խնդիրները լուծում կստանան:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4