«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԻՄԱՆԱ ԻՐ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությամբ երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն հրատարակվել է ՀՀ սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի որոշմամբ եւ ՀՀ սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ: Մեկ տարի ժողովածուի վրա աշխատել են 68 մասնագետներ` ընդհանուր խմբագրությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Ա. Վաղարշյանի:

«Ընդհանրապես ցանկացած երկրում օրենքների, առավել եւս, հիմնական օրենքի մեկնաբանություններն անհրաժեշտ են: Դժբախտաբար, Հայաստանում այս ավանդույթը դեռեւս չի ձեւավորվել, հավանաբար սա առաջին քայլն է», ասաց ՍԴ նախագահը:

Սույն ժողովածուն հասցեագրված է բոլորին, հրատարակվել են 2 հազարից ավելի օրինակներ, իսկ ինտերնետային տարբերակն արդեն տեղադրված է ՍԴ-ի կայքում: Հրատարակմանն աջակցել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ GTZ կազմակերպությունը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4