«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2010-06-15 | #110, 2010-06-16 | #111, 2010-06-17


ԳԱԲՐԻԵԼՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

Իսպանիայում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Իվան Չեպարինովի հետ: Նա վաստակել է 3 միավոր եւ Չեպարինովի ու Կարուանայի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Առաջատարը 3,5 միավորով Իվան Սալգադոն է, որը հաղթեց Դեյսի Կորիին:

Առաջին կես միավորը վաստակեց մրցաշարի միակ կին մասնակից, շվեդ շախմատիստուհի Պիա Կրամլինգըՙ հաշտություն կնքելով Ֆաբիանո Կարուանայի հետ: Իսկ ահա կուբացի Մանուել Պերես Կանդելարիոն առայժմ միավոր չունի: Նա 4-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ զիջելով Վլադիմիր Մալախովին: Վերջինս 2 միավորով 5-րդ տեղում է: Հենց նրա հետ էլ 5-րդ տուրում կխաղա Սարգսյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4