Վորոնեժի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը հաշտություն կնքեց բելառուսցի Իգոր Լուցկոյի հետ եւ 2,5 միավորով 34-րդ տեղում է: 2 միավոր ունի Սուրեն Պողոսյանը, որը հաղթեց Տատյանա Ռեւոյին: 1,5-ական միավոր են վաստակել Տիգրան Սիմոնյանը, Աղասի Ինանցը եւ Վարդան Գրիգորյանը:
3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Եվգենի Շապոշնիկովը, Վյաչեսլավ Զախարցովը, Սեմյոն Դվոյրիսը, Ալեքսանդր Ռահմանովը, Իգոր Գլեկը, Արթուր Գաբրիելյանն ու Դմիտրի Կոկարեւը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ