«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2010-06-16 | #111, 2010-06-17 | #112, 2010-06-18


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ` ՌՈՄԱՆՍԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Երեկ Խնկո Ապոր եւ երաժշտագիտական գրադարանների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված ցերեկույթ: Միջոցառման ժամանակ հնչեցին Վահան Տերյանի բանաստեղծություններն ու ռոմանսներ:

Երգիչ Հենրիկ Սիմոնյանը ուսանողական տարիներից մասնակցել է Վահան Տերյանին նվիրված բոլոր միջոցառումներին: Նրա մեկնաբանությամբՙ չկա սերունդ, որ չի հիացել Վահան Տերյանի բանաստեղծություններով: Նրա ստեղծագործություններում առկա սերը, խոհերն ու անուրջները հուզել են բոլորին: Պատահական չէ, որ այս միջոցառմանը մասնակցող անվանի երաժիշտների ու ասմունքողների կողքին ներկայանում են նաեւ երիտասարդները:

«Երկրորդ կուրս էի, տոնում էին Վահան Տերյանի 90-ամյակը: Կատարեցի Ռոմանոս Մելիքյանի երկու ռոմանսները, եւ այդ օրվանից Վահան Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսները դարձան երգացանկի զարդը: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսները հրաշալի են եւ ներկայացնում են բանաստեղծ հուզական աշխարհը», նկատեց նա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4