«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2010-06-16 | #111, 2010-06-17 | #112, 2010-06-18


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Եթե հինգ օրվա ընթացքում լրագրողի հարցերին պաշտոնյան հրաժարվում է պատասխանել, լրագրողն իրավունք ունի դիմելու դատարան եւ պաշտոնյային ենթարկելու պատասխանատվության:

Վերջին երեք տարվա ընթացքում տեղեկություն չտրամադրելու համար դատարանի առաջ պատասխանատվության ենթարկվածները 20-ն է: Գյուղապետներ, մարզպենտեր, քաղաքապետներ եւ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք հրաժարվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աշխատակիցներին ու անհատ լրագրողների տրամադրել կառույցի բյուջեի հետ կապված փաստաթղթեր: «Օրինաց երկիրը» ՀԱԿ-ն ու ՀԱՍԿ-ը հրաժարվեցին տրամադրել ֆինանսական փաստաթղթեր ու նվիրատուների ցանկը: Նրանք հայտնվեցին դատարանում, եւ դատը շահեցինք», «Հայելի» ակումբում ասաց ԻԱԿ տնօրեն Շուշան Դոյդոյանը :

Իրավաբան Կարեն Մեժլումյանի մատուցմամբՙ մարզերում ընթացող դատավարությունների ժամանակ դատավորները կաշկանդված են: Եղել են դեպքեր, երբ դատավորի վճռից մեկ օր առաջ պատասխանող կողմը տրամադրել է տեղեկությունը, պատասխանատվության չի ենթարկվել, սակայն ինֆորմացիան էլ ուշացած է եղել: Նրա մեկնաբանությամբՙպետք է կիրառել վարչական պատասխանատվության մեխանիզմը: «Պետք է պաշտոնյայի գրպանին հարվածես, որ հաջորդ անգամ նա լրագրողին տեղեկություն տրամադրի»:

20 դատական գործերից միայն մի դեպքում է դատարանը կիրառել վարչական պատասխանատվություն: Ելփինի գյուղապետը հրաժարվեց լրագրողին տրամադրել գյուղի բյուջեի վերաբերյալ տեղեկություն եւ տուգանվեց 50.000 դրամով:

Շուշան Դոյդոյանը նկատում է, որ նմանատիպ դատական գործերը պետք է օրինակ ծառայեն, որպեսզի պաշտոնյան չչարաշահի իր դիրքերն ու տեղեկություն տա, լրագրողն էլ պաշտպանի իր իրավունքները:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4