«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2010-06-17 | #112, 2010-06-18 | #113, 2010-06-19


ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Բոստոնում գործող «Հայ-հրեական կոալիցիան» 12 հազար ստորագրություն է հավաքել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ներկայացնի ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահ Բարաք Օբամային: Ստորագրահավաքի կազմակերպիչները ենթադրում են ստորագրությունները հասցնել 15 հազարի:

Նշելով այդ մասինՙ Նյու Յորքի «Թուրքական» կայքէջն ավելացնում է. «Էլի Լայքը, որ «Վաշինգտոն թայմսի» հեղինակներից է, RFE/RL ռադիոյի հայկական ծառայության տված հարցազրույցում ասաց, թե Թուրքիա-Իսրայել հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառով մեծացել են ԱՄՆ հայկական լոբբիիՙ Հայոց ցեղասպանության բանաձեւը Կոնգրեսի օրակարգ մտցնելու հնարավորությունները: 2008-ին հրեական լոբբիստական կազմակերպությունները սկսել էին այդ հարցում չաջակցել Անկարային: Իսկ վերջին ճգնաժամի հետեւանքով, կարծում եմ, այլեւս բոլորովին չեն աջակցի»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4