«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2010-06-17 | #112, 2010-06-18 | #113, 2010-06-19


ՄՆԱՑ ՄԵԿ ՏՈՒՐ

Իսպանիայում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Գաբրիելը 3,5 միավորով 3-5-րդ տեղերն է բաժանում Վլադիմիր Մալախովի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ:

Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ Կրամլինգ-Կանդելարիո, Սալգադո-Մալախով պարտիաները: Միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Իվան Չեպարինովըՙ առավելության հասնելով Դեյսի Կորիի նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ Չեպարինովը 5 միավորով ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Մրցաշարի հաղթող ճանաչվելու համար նրան անհրաժեշտ է կես միավոր վաստակել Պիա Կրամլինգի հետ ավարտական տուրում կայանալիք պարտիայում: 4 միավորով 2-րդ տեղում է Իվան Սալգադոն: Ավարտական տուրում Սարգսյանը կմրցի կուբացի Մանուել Պերես Կանդելարիոյի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4