Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու էր օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ սկսված եւ ընդհատված քննարկումը, սպասվում էր, որ տեղի է ունենալու հունիսի 22-ին: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 23-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին, նախաձեռնողի սահմանած օրակարգով, այդ թվում` «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը:
Մ. Խ.