«ԱՄՆ-ի ռազմավարությունը Հարավային Կովկասում եւ կասպյան տարածաշրջանում. ԼՂ հարցի խաղաղ կարգավորում», այս թեմայով, ըստ «ԱՊԱ» գործակալության, հունիսի 24-ին Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում կանցկացվի միջազգային կոնֆերանս, որին կմասնակցեն հայտնի ամերիկացի փորձագետներ, Հարավային Կովկասի երկրներից` Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից ներկայացուցիչներ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով եւս մեկ կոնֆերանս կանցկացվի նույն օրը` Սան Խոսեի խաղաղության եւ արդարության կենտրոնում:
Հ. Ա.