Ազգային ժողովի եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու երեկ կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ԵՄ երկրներ վիզաների դյուրացման հարցեր: Ն. Զոհրաբյանը հղում է արել Արեւելյան գործընկերության ծրագրի այն դրույթին, թե անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժը Արեւելյան գործընկերության կարեւոր բաղադրիչ է: Դեսպանն էլ նշել է, թե Լեհաստանը ջանքեր կգործադրի ուսանողների, գիտնականների եւ որոշ խավերի ներկայացուցիչների համար վիզաների խնդիրը հնարավորինս դյուրացնելու, ինչպես նաեւ վիզաների համար գանձվող գումարը նվազեցնելու ուղղությամբ:
Մ. Խ.