Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀՇ համագումարը, որն ըստ կանխատեսումների խոստանում է սկանդալային լինել, կայանալու է հուլիս 17-ին, կառավարության նիստերի դահլիճում: Սկանդալայինը չգիտենք, բայց որ այս համագումարն իսկապես կարող է ՀՀՇ-ի համար նշանակել մինչեւ այժմ անցած ճանապարհի վերջ եւ ինչ-որ նոր բանի սկիզբ, սա` հաստատ: Իսկ թե այդ նորը կլինի՞ իսկապես նոր, սա արդեն կերեւա վարչության ղեկավարության նոր կազմից: Կամ էլ, ինչ իմանաս, գուցե հները` հրաժարական տվածները նորից ձիու վրա բարձրանան:
Մ. Խ.