Պատասխանելով լրատվամիջոցների հարցումներինՙ «Վիվասել-ՄՏՍ»-ն վերահաստատել է, որ ընկերությունը դեռեւս 2009 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի երեք քաղաքներում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, պաշտոնապես ազդարարել է HSPA տեխնոլոգիայի հիման վրա գործող իր 3G ցանցի կոմերցիոն մեկնարկը: Այս մասին տեղեկանում ենք ընկերությունից մեզ տրամադրած մամուլի հաղորդագրությունից: Նշվում է է նաեւ, որ ավելի ուշ HSPA տեխնոլոգիայի հիման վրա գործող 3G ցանցը ընդլայնվել է, եւ «Վիվասել-ՄՏՍ»-ի կողմից 2009թ. հոկտեմբերի 27-ին հայտարարվել է Հայաստանի բոլոր մարզերում դրա կոմերցիոն մեկնարկը:
Ա. Մ.