«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2010-06-19 | #114, 2010-06-22 | #115, 2010-06-23


69 ՏԱՐԻ ԱՆՑ ՄՈՄԵՐ ՎԱՌՎԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

69 տարի առաջ` հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, առավոտյան ժամը 4-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա: Նույն ժամից սկսված երեկ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Սարատովում, Ռյազանում եւ այլուր հազարավոր մարդիկ մոմեր են վառել` ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի:

Երկրորդ համաշխարհայինը խլեց 27 մլն սովետական քաղաքացու կյանք: Իսկ Ռուսաստանում ացկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, այսօր ՌԴ քաղաքացիների 51 տոկոսը վստահություն է հայտնել, որ ֆաշիստների հարձակումը անակնկալ է եղել ԽՍՀՄ համար, հարցվածների 40 տոկոսը հակառակ կարծիքին է: 30 տոկոսը բազմամիլիոն զոհերի համար գլխավոր մեղավոր է համարում ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին: 28 տոկոսի համար մեղավորը գերմանացիներն են, 20 տոկոսը կարծիք է հայտնել, թե ԽՍՀՄ-ը այդքան զոհ տվել է կոմունիստական կուսակցության պատճառով, իսկ 11 տոկոսը առհասարակ մեղադրել է բոլորին:

Հայրենական պատերազմին մասնակցեցին 600 հազար հայաստանցիներ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4