«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2010-06-19 | #114, 2010-06-22 | #115, 2010-06-23


ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԻՆ ԶԻՋԵՑ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ

Վորոնեժում անցկացված շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ հանրապետության այս տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանը: Նա 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը 103 մասնակիցների մեջ: Ավետիքը վերջին 4 տուրերում իր օգտին 3 միավոր գրանցեց: Նա հաղթեց Միխայիլ Կռիլովին եւ Արթուր Գաբրիելյանին, ոչ-ոքի ավարտեց պարտիաները Լեոնիդ Գոլովինի եւ Վյաչեսլավ Զախարցովի հետ: Հայ շախմատիստը մրցաշարն անցկացրեց առանց պարտության:

Գրիգորյանն ընդամենը կես միավորով հետ մնաց ռուսաստանցիներ Ալեքսանդր Ռահմանովից ու Դենիս Խիսմատուլինից: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց Ռահմանովը: Հայ շախմատիստներից 2-րդ արդյունքը ցույց տվեց Սուրեն Պողոսյանը, որը 5 միավորով գրավեց 42-րդ տեղը: Տիգրան Սիմոնյանը 4,5 միավորով 58-րդն է, Վարդան Գրիգորյանը 4 միավորովՙ

74-րդը: Առավել անհաջող խաղաց Աղասի Ինանցը, որը 3 միավորով գրավեց 89-րդ տեղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4