Բրազիլահայ միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաջող է մեկնարկել Ռումինիայի Էֆորիե քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում: 5 տուրից հետո նա 4 միավորով 9-րդ տեղում է: Մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ:
Մխիթարյանը մրցաշարը սկսեց ռումինացիներ Մադալինա-Մարիա Անուսկայի եւ Իրինա Բուլմագայի նկատմամբ տոնած հաղթանակներով: Այնուհետեւ նա ոչ-ոքի խաղաց իսլանդացի Բյոռն Թորֆինսոնի հետ, հաղթեց լիտվացի Մինդաուգաս Բեյնորասին եւ հաշտություն կնքեց իսրայելցի Իսրայել Կասպիի հետ:
Մրցաշարի միանձնյա առաջատարն իտալացի Դանիել Վոկատուրոն է, որը հաղթել է բոլոր 5 պարտիաներում: Նրան կես միավորով են զիջում ռուսաստանցիներ Իրինա Տուրովան, Մաքսիմ Տուրովը, բելառուսցի Ալեքսեյ Ֆյոդորովն ու լիտվացի Սարունաս Սուլսկիսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ