«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2010-06-19 | #114, 2010-06-22 | #115, 2010-06-23


ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳՐԱՆ ՊՐԻԻ 4-ՐԴ ՓՈՒԼԸ

Հունիսի 24-ին Ջերմուկում կմեկնարկի շախմատի կանանց Գրան պրիի 4-րդ փուլի մրցաշարը, որը միաժամանակ կնվիրվի շախմատային կոմպոզիցիայի արքա Հենրիկ Գասպարյանի ծննդյան 100-ամյակին:

Մրցաշարում հանդես կգան 12 շախմատիստուհիներ, որոնց թվում են Լիլիթ Մկրտչյանը (2477) եւ Էլինա Դանիելյանը (2473): Նրանց մրցակիցները կլինեն չինացի շախմատիստուհիներ Հոու Յիֆանը (2589), Սյու Յուհուանը (2484), Շեն Յանը (2452), բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան (2560), շվեդուհի Պիա Կրամլինգը (2536), ռուսաստանցիներ Տատյանա Կոսինցեւան (2534) եւ Բաիրա Կովանովան (2366), վրացիներ Մայա Չիբուրդանիձեն (2514) ու Նանա Ձագնիձեն (2478) եւ էկվադորցի Մարթա Ֆիեռոն (2363):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4