Հոկտեմբերի 19-ին Թուրքիայիՙ Իրաքին սահմանակից Շեմդինլի գավառում տեղակայված զորամասի վրա PKK-ի հարձակման հետեւանքով սպանվել էր 11 թուրք զինծառայող: Երեկ հայտարարությամբ հարձակումը դատապարտել է Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասուդ Բարզանին, ընդգծելով, որ դա ամենեւին չի նպաստում «քրդերի դատին»: Դրան հաջորդել է Ստամբուլի ծայրամասային «Հալքալը» թաղամասում թուրք զինվորականներին տեղափոխող ավտոբուսի ռմբակոծությունը: Դա տեղի է ունեցել հունիսի 22-ին, որի հետեւանքով սպանվել են 5 զինծառայողներ, որոնցից մեկը զինվորական ուսումնարանի ուսանողուհիներից է: Ըստ «Դունյաբուլտենի» կայքէջի, ռմբակոծության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Սա նոր է կազմավորվել, հունիսի 8-ին եւս Ստամբուլում ասպարեզ է իջել ռմբակոծությամբ, բայց թիրախն այդ անգամ ոստիկանական տրանսպորտամիջոցն էր:
Հ. Չ.