«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2010-06-26 | #119, 2010-06-29 | #120, 2010-06-30


Orange-Ը ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՍՏԱԿԵՑՄԱՄԲ «ԱՐԱԳ ԲԵՌՆՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նշելով, որ այս տարվա հունիսի 18-ին տեղի ունեցած մաուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում HSUPA տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ տարածած տեղեկատվության վերաբերյալ ստացվել են բազմաթիվ հարցումներ, քանի որ այն տեղիք էր տվել «մի շարք թյուրըմռնումների», Orange-ը երեկ այդ առնչությամբ հստակեցումներով է հանդես եկել:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Orange-ը ընդունում է այն փաստը, որ HSUPA տեխնոլոգիաներով համալրված ցանց գոյություն ունեցել է մինչ իր գործունեությունը Հայաստանում: Միաժամանակ, ընկերությունը նշում է, որ «միակ օպերատորն է, որ իր գերարագ ինտերնետի բաժանորդներին առաջարկում է HSUPA տեխնոլոգիաների հետ համատեղ գերարագ ինտերնետի մոդեմներ, որոնք թույլ են տալիս մինչեւ 2 Մբ/վրկ վերբեռնում, HSUPA տեխնոլոգիաներով համալրված ամբողջ 3G+ ցանցում»:

Հիշեցնենք, որ Orange-ի հունիսի 18-ի հայտարարությունից հետո հայտարարություն տարածեց նաեւ «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը, տեղեկացնելով, որ վերոնշյալ նույն տեխնոլոգիաներով գործող իր ցանցի մեկնարկը տրվել է դեռ 2009-ի ապրիլին եւ որ ներկայումս այն գործում է եւ ընդլայնվում:

Այսինքն, այդ տեխնոլոգիաներով գործող ցանց այս պահին ունեն առնվազն երկու, ոչ թե մեկ ընկերություն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4