Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարարությունը ստեղծել է տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանց, որը հնարավորություն է տալիս պահպանելու անընդմեջ կապ նախարարության եւ տեխզննության կայանների միջեւ: Համակարգի ներդրումն ապահովում է տեխզննման կայանների կողմից օպերատիվ տեղեկատվության ստացումը յուրաքանչյուր տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ: Այս համակարգից օգտվելու հնարավորություն ունի նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:
Նոր համակարգի ներդրմամբ ոչ միայն կհեշտացվի տեխզննման կայանների եւ պետական մարմինների միջեւ համատեղ աշխատանքը, այլեւ կուժեղացվի վերահսկողությունն այդ կայանների գործունեության նկատմամբ:
Հաղորդագրության մեջ տեղեկացվում է նաեւ, որ նախարարությունը կառավարության քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ, ըստ որի տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը կիրականացվի անկախ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից:
Ա. Մ.