Մարկետինգի հայկական ասոցիացիայի հրապարակած զեկույցի համաձայնՙ Հայաստանում հարցվածների 43 տոկոսն այն կարծիքին է, որ երկրի կառավարությունը խեղաթյուրում է տնտեսական ճգնաժամի մասին տեղեկատվությունը, որպեսզի հասարակության մեջ խուճապ եւ բողոքի ակցիաներ չառաջացնի: Ըստ զեկույցիՙ նախորդ տարի այդ կարծիքին է եղել հարցվածների 60 տոկոսը: Հարցվածների միայն 25 տոկոսն է հավատում կառավարության տարածած տեղեկատվությանը` բնութագրելով օբյեկտիվ եւ բավարար: 18 տոկոսը համոզված է, որ ճգնաժամի նշանակությունը չափազանցվում է հանապազօրյա այլ խնդիրներից ուշադրություն շեղելու համար, 12 տոկոսի կարծիքով էլ կառավարությունը խեղաթյուրում է տեղեկատվությունը, քանի որ արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականություն ունի:
Թե որ խոսքերն են առավել դիպուկ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքը բնութագրելու համարՙ 33 տոկոսը պատասխանել է «անվստահություն», 5 տոկոսը` «ատելություն», 29 տոկոսը` «անտարբերություն», 18 տոկոսը` «հարգանք», 10 տոկոսը` «աջակցություն», իսկ 2 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հ. Հ.