«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


ՔԼԻՆԹՈՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցելության վերջին կանգառը Վրաստանն էր, որտեղ Հիլարի Քլինթոնը մեկնեց երեկ Երեւանից: Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպումից հետո Քլինթոնը նշել է, որ ինքը Թբիլիսի է եկել ԱՄՆ նախագահի հատուկ ուղերձով. «Ես ժամանել եմ Վրաստանՙ նախագահ Օբամայի ուղերձով, որ մենք պաշտպանում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք չենք ընդունում ազդեցության ոլորտները: ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ռուսաստանինՙ կատարել 2008-ի օգոստոսի 12-ի համաձայնագրի կետերը, որ ստորագրեցին նախագահներ Մեդվեդեւն ու Սաակաշվիլին. այն էՙ ռուսական զորքերի դուրսբերում Աբխազիայից եւ Հարավային Օսիայից եւ դրանք մինչհակամարտային դիրքերի բերել», նշել է Հիլարի Քլինթոնը:

Ի դեպ, ըստ վրացական ԶԼՄ-ների, ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանից անձնական հավաքածուի համար կտանի գինի:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4