ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիր» պարբերականի տպագրությունը դադարեցվում է: Ըստ թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Մարգարյանի` տպագրությունը դադարեցվում է ժամանակավորապես` «փոփոխություններ անելու նպատակով եւ կվերականգնվի, երբ ավարտվի փոփոխությունների գործընթացը»: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, «Երկիրը» փակվել է ընդմիշտ` ֆինանսական խնդիրների պատճառով:
Հ. Ա.