«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2010-07-07 | #126, 2010-07-08 | #127, 2010-07-09


ՈՎ ՄԵՐ ԿԱՐԾԻՔԻՆ ՉԷ, ՄԵԶ ՀԵՏ ՉԻ ԱՇԽԱՏԻ

CNN հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է իր մերձավորարեւելյան խմբագրին: Բանն այն է, որ հեռուստաընկերության Մերձավոր Արեւելքի պատասխանատուն` Օկտավիա Նասրը իր ցավակցությունն է հայտնել «Հզբոլլահ» խմբավորման շիա ուղղության հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Հուսեյին Ֆադլալլահի մահվան կապակցությամբ: Ավելին` Նասրը անգամ «հանդգնել է» Twitter սոցիալական կայքում Ֆադլալլահին անվանել «Հզբոլլահի» հսկա». «Ես խորին հարգանք էի տածում այաթոլլայի նկատմամբ», գրել է Նասրը:

Սակայն, ինչպես գիտենք, Լիբանանում հիմնավորված «Հզբոլլահն» Արեւմուտքում, առաջին հերթինՙ ԱՄՆ-ում, համարվում է ահաբեկչական կազմակերպություն, եւ հենց «ահաբեկիչներին ցավակցելու համար էլ հեռացվել է աշխատանքից Օկտավիա Նասրը»: Ի դեպ, վերջինս շտապել է ներողություն խնդրել հեռուստաընկերության տնօրենությունից, սակայն CNN-ը իր որոշման մեջ մնացել է անդրդվելի:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4