«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2010-07-07 | #126, 2010-07-08 | #127, 2010-07-09


ԳՅՈՒՏ ԱՐԵՑ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի իշխանություններին առաջարկում է 5-քայլանի մի ծրագիր Ղարաբաղի հարցում. Հայաստանը պետք է համաձայնի հունիսի 26-ին արված համանագահող երկրների նախագահների հայտարարության սկզբունքներին եւ քայլերի հերթականությանը, խաղաղության պայմանագիրը պատրաստելուց առաջ կողմերը պետք է ստորագրեն մադրիդյան սկզբունքները, Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն Մինսկի խմբի բոլոր անդամներին, այդ թվում` Թուրքիային, որպեսզի նրանք միակողմանի ճանաչեն Ղարաբաղի անկախությունն այն պարագայում, երբ Ադրբեջանը հրաժարվի կատարել պայմանավորվածությունները, Հայաստանի իշխանությունը պետք է դիմի համանախագահներին` որ վստահության մթնոլորտի եւ փոխվստահության հետ կապված հարցերը բանակցային գործընթացի մաս կազմեն, միջազգային հանրության համար էլ պետք է թարմացնել հարցի էությունը:

Այդ բոլորը լավ, մադրիդյան սկզբունքները հենց այս առաջարկների համախումբն են, բայց հենց բանն էլ այն է, որ վստահության մթնոլորտի եւ փոխվստահության հարցերը խոսքի մակարդակով ոչինչ են եւ ուզած պահին կարող են ոչ եւս լինել, ախր հենց դա էլ չեն կարողանում ոչ ոք` ոչ համանախագահները, ոչ նրանց նախագահները, ոչ էլ նրանց տիկնայք (առնավազն մեկը, բայց նախկին նախագահներից մեկի) առարկայացնել, Թուրքիայի նեյնիմներն էլ` «ուտռոմ ստուլյա, վեչեռոմ դենգի» կարգախոսը ուզած պահին իր ախպեր Ադրբեջանի գյորա շուռ տալու առումով գիտեք. գյուտ արեց:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4