Երեւանի Ազատության պողոտայի N 26 հասցեում` «ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքերի ու շինությունների մի մասը` դրանցով զբաղեցված եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասով, կառավարության որոշմամբ երեկ նվիրաբերվեց «Երեւանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին` «Մատչելի բնակարաններ երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրով բազմաբնակարան-բազմագործառնական շենք կառուցելու նպատակով: Այդ որոշմամբ, վերը նշված շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն ավելի քան 300 երիտասարդ գիտնականների, ովքեր բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն ունեն: Իսկ «Երեւանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ, «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրով, բազմաբնակարան շենք կկառուցվի Կապան քաղաքում: Համալիրն ունենալու է 300-320 բնակարան:
Ա. Մ.