Հուլիսի 11-ին Հայ առաքելական եկեղեցին տոնելու է Քրիստոսի պայծառակերպությունը, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է Վարդավառ անունով: Սա Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ նշվում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Տոնը ջրով նշելը ընդամենը հին հայկական ավանդույթ է եւ աստվածաբանական որեւէ խորհուրդ չունի: Ինչեւէ, ջրոցին յուրահատուկ համ ու հոտ է տալիս տոնին, բայց երբ մարդիկ աջ ու ձախ ջրում են իրար` չնայելովՙ դիմացինը մե՞ծ է, թե՞ փոքր, ծանո՞թ, թե՞ անծանոթ, այդ ժամանակ ջրոցին դառնում է անհամություն: Ուշադի՛ր լինենք դիմացինին ջրելուց առաջ. գուցե նրա ձեռքին կարեւոր փաստաթուղթ կա, իսկ գրպանում` բջջային հեռախոս, գուցե անցորդը բժշկի մոտ է գնում կամ մի այլ կարեւոր տեղ: Եկե՛ք այդ օրը հարգանքով վերաբերվենք անցորդներին:
Հուլիսի 11-ին եկեղեցիներում մատուցվելու է սուրբ պատարագ: Տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Ի. Պ.