«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2010-07-09 | #128, 2010-07-10 | #129, 2010-07-13


ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՈՐՈՇ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հուլիսի 13-ից ԱՄՆ պետքարտուղարությունը բարձրացնում է ներգաղթային արտոնագրերի, անձնագրերի եւ նոտարական ծառայությունների համար նախատեսված միջնորդավճարների արժեքները: Միջնորդավճարի բարձրացումը ծածկում է իրական ծախսերի արժեքը օտարերկրյա պետություններում գործող ավելի քան 301 հյուպատոսական գրասենյակների ցանցերի, 23 տեղական անձնագրային ծառայությունների եւ այլ կենտրոնների համար, որոնք հյուպատոսական ծառայություններ են տրամադրում ե՛ւ ԱՄՆ, ե՛ւ օտարերկրյա քաղաքացիներին: Այս փոփոխությունների հիմնական պատճառն այն է, որ բոլոր վերը նշված ծառայությունների համար վճարեն ոչ թե ԱՄՆ հարկ վճարող քաղաքացիները, այլ այն անձինք կամ կազմակերպությունները, որոնց համար մատուցվում են տվյալ ծառայությունները: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Ներգաղթային արտոնագրի դիմումի վճարը, որը նախատեսվում է գանձել ներգաղթային բոլոր այն դիմորդներից, ում համար վճարը պարտադիր է, այժմ կլինի դասակարգված: Անմիջական ազգականի եւ ընտանիքի անդամների համար նախատեսված գործերի նոր միջնորդավճարը կկազմի 330 ԱՄՆ դոլար (I-130, I-600 կամ I-800 միջնորդագրեր), աշխատանքային միջնորդագրով գործերի համարՙ 720 ԱՄՆ դոլար (I-140 միջնորդագիր), այլ գործերի համարՙ 305 ԱՄՆ դոլար (հատուկ միջնորդագրերով դեպքեր, բազմազանության արտոնագրեր-DV, ինքնամիջնորդագրով գործեր եւ մյուս բոլոր ներգաղթային արտոնագրերի տեսակներ): Ներգաղթային արտոնագրերի անվտանգության հավելավճարը, որը ենթակա է գանձման բոլոր ներգաղթային արտոնագրեր ստացող քաղաքացիներից, ում համար վճարը պարտադիր է, կբարձրանա 45 դոլարից 74 դոլար: Բազմազանության արտոնագրի միջնորդավճարը, որը գանձվում է ի լրումն միջնորդագրի եւ արտոնագրերի անվտանգության հավելավճարի, կփոխվի 375 դոլարից 440 դոլար: Աջակցության երաշխավորագրի ստուգման դեպքում, որը կատարվում է Վիզաների ազգային կենտրոնում, միջնորդավճարը 70 դոլարից կդառնա 88 դոլար: Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակը սահմանելու դիմումների դեպքում վճարը 400 դոլարից իջնում է 380 ԱՄՆ դոլար:

Չափահաս անձանց անձնագրերի դիմումների ձեւակերպման արժեքը 55 դոլարից կբարձրանա 70 դոլար, անձնագրի գրքույկի անվտանգության հավելավճարը կբարձրանա 20 դոլարից 40 դոլար, անձնագրի քարտերի դիմումների արժեքը կբարձրանա 20 դոլարից 30 դոլար` չափահաս անձանց համար, 10 դոլարից 15 դոլար` անչափահասների համար, օտարերկրյա պետության տարածքում ծնված անձի հյուպատոսական զեկույցի գումարը 65 դոլարից կդառնա 100 դոլար եւ անձնագրին հավելյալ էջեր ավելացնելու համար կներմուծվի նոր վճարում` 82 դոլար:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4