ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ օրերս Արցախում կազմակերպվեց Bridge-Artsakh-2010 տնտեսական համաժողովը: Ինչպես նկատել է համաժողովին ներկա Հարավային Օսիայի ձեռնարկատերերի միության նախագահ Մարինա Ձիգոեւան` «համաժողովը դարձավ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի գործարարների միջեւ կամուրջներ գցելու սկիզբ»: Ձիգոեւան ընդգծել է, որ իրենք մեծ ուշադրություն են դարձրել հատկապես Արցախի տաղավարին. «Ցուցահանդեսում ներկայացվել է գյուղմթերքների լայն շրջանակ: Մենք ծանոթացանք Ղարաբաղում հաջողությամբ մշակվող արտադրանքին: Ստեփանակերտում կա ոսկու եւ թանկարժեք քարերի մշակման մի քանի ձեռնարկություն, հաջողությամբ գործում է լեռնարդյունաբերությունը: Ղարաբաղն ամբողջովին ապահովում է իրեն հացահատիկով, խաղողով եւ այլ գյուղմթերքներով», նշել է Ձիգոեւան: Bridge-Artsahk-2010-ին մասնակցել է նաեւ Աբխազիայի պատվիրակությունը:
Հ. Ա.