Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության պատասխանատու Նաթելա Հովասափյանից, ՄՕԿ-ը Սինգապուրում կայանալիք ամառային օլիմպիական պատանեկան խաղերի մասնակցության իրավունք է տվել 3 հայ մարզիկների: Օգոստոսին Սինգապուրում մեկնարկի դուրս կգան թեթեւատլետուհի Դիանա Խուբասերյանը (100 մ վազք), ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը (3 մ ոստնակացատկ, 10 մ աշտարակացատկ) եւ թիավար Էդգար Բաբայանը (կանոե, սպրինտ): Այսպիսով, Սինգապուրում Հայաստանը կներկայացնեն 12 մարզիկներ: Բացառված չէ, որ մինչեւ խաղերի մեկնարկը հայ մարզիկների թիվն ավելանա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ