«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2010-07-14 | #131, 2010-07-15 | #132, 2010-07-16


ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

Կառավարության երեկվա նիստում Արարատի մարզպետի պաշտոնից, սեփական դիմումի համաձայն, ազատվեց Վարդգես Հովակիմյանը: Ինչպես եւ սպասվում էր, այդ պաշտոնում նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էդիկ Բարսեղյանը: Վերջինս 2000-2004-ին եղել է Սյունիքի մարզպետը: Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատի նոր մարզպետը նշել է, որ ինքը` թոշակի անցնելուց հետո, պատրաստվում է անդամակցել Հանրապետական կուսակցությանը, իսկ թե ինչո՞ւ այդ քայլին հիմա չի դիմում, պատասխանել է. «Փրկարարի մասին ՀՀ օրենքն արգելում է ծառայողին անդամակցել որեւէ քաղաքական կուսակցության»: Նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը նույնպես հանրապետական է:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4