«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2010-07-14 | #131, 2010-07-15 | #132, 2010-07-16


ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԵՐՈՎ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԶԲԱՂՎԵՆ

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանին երեկ ուղղված մեր հարցն առնչվում էր ՀԴՄ-ների կտրոնների բոնուսների տրամադրման ժամանակ առաջացող սուբյեկտիվ խնդիրներին: Խոսքը բանկերում եւ փոստային բաժանմունքներում չհիմնավորված պատճարաբանությամբ որոշ կտրոններ չընդունելու մասին էր: «Արդյո՞ք պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը կարող է հաստատել, որ բոնուսների տրամադրման կարգին չհակասող ՀԴՄ կտրոնները պարտադիր պետք է ընդունվեն եւ փոխհատուցվեն» «Ազգի» հարցին Ռուբիկ Քոչարյանը պատասխանեց, որ նման դեպքերում քաղաքացին միշտ ճիշտ է եւ կարող է ահազանգել պետեկամուտների կոմիտեի «թեժ գիծ», խոստանալով, որ նման ահազանգներով անպայման կզբաղվեն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4