Վերջերս Կիպրոսի ազգային առաջնորդարանում տեղի ունեցավ Մելգոնյան կրթական հաստատության հուշամատյանի շնորհանդես-գինեձոնը: Հուշամատյան ստեղծելու մտահղացումը լիբանանահայ ուսուցիչ ու մամուլի նվիրյալ, նույն հաստատության նախկին հերթապահ-ուսուցիչ Եղիա Գայայանինն է: Սույն հատորն արտացոլում է Մելգոնյան հաստատության շուրջ 80 տարիների գործունեությունը: Հուշամատյանը տպագրվել է մեկենասներ Վարդան Թաշճյանի, Հակոբ Տիգրանյանի ու «Գալայճյան» հաստատության շնորհիվ, ինչպես նաեւ թեմի առաջնորդ Վարուժան արք. եւ խորհրդարնում համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի աջակցությամբ:
Ի. Պ.