«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարեց մրցույթ` որոշելու հայաստանյան եթերում մնացող 18 հեռուստաընկերություններին: Ըստ մրցույթի կարգիՙ հայտարարության օրվանից սկսված 83-ից մինչեւ 93-րդ օրը ներառյալ հանձնաժողովը ստանալու է մրցույթին մասնակցելու հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ մրցույթում հաղթողի անունը հանձնաժողովը հրապարակում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 150-րդ օրը, բաց վարկանշային քվեարկությամբ:

Այսինքնՙ հոկտեմբերի կեսերին մրցույթին մասնակցող ընկերություններն արդեն կներկայացնեն իրենց հայտերը, իսկ դեկտեմբերի կեսին վարկանշային քվեարկությամբ կկայացվեն համապատասխան որոշումները:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» փոփոխված օրենքով նախատեսվում են հանրապետության ողջ տարածքով սփռվող (բացի Հանրային հեռուստաընկերության 2 ծրագրերից) 5 մասնավոր հեռուստաընկերություն` ընդհանուր ուղղվածության, մի քանիսը` մասնագիտական ուղղվածության, մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային եւ տեղական լրատվական եւ վերլուծական հաղորդումների, եւ 4 վերահեռարձակող ընկերություն:

Նախատեսվում է նաեւ մեկական հեռուստածրագիր միայն Երեւանի եւ յուրաքանչյուր մարզի համար: Նույն օրենքով հանրապետությունում գործելու են թվային հեռուստաընկերություններ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4