«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2010-07-20 | #135, 2010-07-21 | #136, 2010-07-22


ԻՐԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՊԱՅՔԱՐԻ Է ԿՈՉՈՒՄ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻՆ

«Կույր եւ վայրի ահաբեկչություն», BBC-ի տեղեկացմամբ` հենց այսպես է որակել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի քաղաքականությունը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենենին եւ կոչ է արել աշխարհի բոլոր մուսուլմաններինՙ «ելնել պայքարի նրանց դեմ»: Խամենեին մեղադրել է վերոհիշյալ երկրներին անցյալ շաբաթ Իրանի շիաների Զախեդինի մզկիթի պայթեցման մեջ, որի հետեւանքով զոհվեցին 27 հոգի:

Այս ահաբեկչական ակտի կազմակերպման պատասխանատվությունն արդեն վերցրել է իր վրա կրոնական սուննի ուղղության «Ջունդալլահ» (Ալլահի զինվորներ) խմբավորումը: Ինչպես հայտարարել էր խմբավորման ներկայացուցիչըՙ «Ահաբեկչությունը պատասխանն է տարվա սկզբին իրենց առաջնորդին մահապատժի ենթարկելու Իրանի քայլին»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4