«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2010-07-24 | #139, 2010-07-27 | #140, 2010-07-28


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԻՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԿՍՏԵՂԾԻ ՆԱՏՕ-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

ՆԱՏՕ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի ժամանակակից սարքավորումներՙ քիմիական լաբորատորիա ստեղծելու նպատակով: «Էկոլուր» գործակալության փոխանցմամբ, լաբորատորիայի նպատակն է ուսումնասիրել շրջակա միջավայրում օրգանական կայուն աղտոտիչների պարունակության մակարդակները:

Ըստ աղբյուրի` սարքավորումները կտրամադրվեն Հայաստանի բնապահպանության նախարարության մշակած «ՀՀ-ում ժամկետանց թունանյութերի հաշվառում, դիտարկում եւ վերլուծությունՙ դրանց անվտանգ հեռացման նպատակով» ծրագրի շրջանակներում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4