«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2010-07-29 | #142, 2010-07-30 | #143, 2010-07-31


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ 5 ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՎ ՄԵԿ ՍՊԱ

«Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով, որի մասին մեր թերթը գրել էր երեկվա համարում, զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյանը (Երեւան), ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երեւան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երեւան): ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին եւ մերձավորներին եւ հավաստիացնում, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները` միջադեպի պատճառները բացահայտելու եւ մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար», երեկ այս հայտարարությունը տարածեց ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հուսանք, որ պաշտպանության նախարարությունը ոչ միայն «միջադեպը բացահայտելու համար կձեռնարկի բոլոր միջոցները», այլեւ կբացառի նման ցավալի ու ողբերգական միջադեպերը հայկական բանակում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4